Ադրբեջանի նախագահը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդական դերի մասին
 Ադրբեջանի նախագահը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդական դերի մասին
12:08     02 08 2023    
«Իրականում, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հռչակագրի՝ հրադադարի համաձայնագրի կնքման ժամանակ միջնորդը հենց Ռուսաստանն էր։ Դա ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չէր: Իմ առաջին հանդիպումները հայ գործընկերոջ հետ կազմակերպել էր Ռուսաստանը՝ Ռուսաստանում»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով ադրբեջանա-հայկական բանակցություններում Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդական դերը։

Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

«Այն ժամանակ մենք սկսեցինք տեսնել ԱՄՆ-ի և Եվրոպայի ավելի ակտիվ ներգրավվածությունը: Իրականում մեզ համար մեծ տարբերություն չկա, թե ով է ղեկավարելու գործընթացը, ով ինչ-որ չափով «մոնոպոլիզացնելու» է բանակցային գործընթացը։ Կարևոր է արդյունքի հասնելը»,- ընդգծել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև