Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին
09:02     28 06 2025    
«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ բնույթի հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից հասցված հարվածների մասին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ իբր Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին անհիմն հայտարարությունների հետ։

Նշվում է, որ այս հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա.

«Այն դիրքորոշման ֆոնին, որը Ադրբեջանը պատշաճ կերպով բացատրել է՝ Ադրբեջանի նախագահի և Իրանի նախագահի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, մենք Իրանի դեսպանի հայտարարությունները համարում ենք ակնհայտ սադրանք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս