Բայրամովն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին
 Բայրամովն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին
09:26     26 06 2025    
Հունիսի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ժամանակ դեսպանը Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր աշխատանքում։

Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում անվտանգության հարցերը, այդ թվում՝ Իսրայելի և Իրանի միջև առճակատումը։

Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները այս հարցի վերաբերյալ, ցավակցություն հայտնել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Իրանի այլ պաշտոնյաների և քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան   Իրան  


Լրահոս