Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը
Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը
11:07     28 06 2025    
Թուրքիան մտադիր է բարձրացնել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի արդյունավետությունը՝ համագործակցության ընդլայնելնշան հաշվին։

Ինչպես հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Ստամբուլի Կոնգրեսն-կենտրոնում կազմակերպված՝ «Գլոբալ տրանսպորտային միջանցքներ» ֆորումում։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքի նշանակությունն ավելի է մեծացել՝ ռուս-ուկրաինական պատերազմի և աշխարհաքաղաքական ռիսկերի աճի պայմաններում:

«Միջին միջանցքը հնարավորություններ է ստեղծում տնտեսական զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման համար։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այս երթուղու կարևոր բաղադրիչ է», - ընդգծել է Ֆիդանը։

Դիվանագետը հավելել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու՝ Միջին միջանցքի կարևոր բաղադրիչի վերածվելը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ օրինակելի համագործակցության արդյունք է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիդան   Բաքու   Թբիլիսի   Կարս  


Լրահոս