Ի.Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել իր սլովենացի գործընկերոջը
 Ի.Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել իր սլովենացի գործընկերոջը
12:28     25 06 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

«Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ։

Հավատում եմ, որ մեր ժողովուրդների շահերից ելնելով՝ Ադրբեջանի և Սլովենիայի միջև հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարեկեցություն և բարգավաճում», - ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս