Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին իրանա-իսրայելական առճակատման ավարտի կապակցությամբ
  Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին իրանա-իսրայելական առճակատման ավարտի կապակցությամբ
13:18     26 06 2025    
Հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Իլհամ Ալիևը կրկին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև առճակատման վերաբերյալ և մտահոգություն հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ։

Նախագահը նաև ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ և մաղթել վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Պետության ղեկավարը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին իրանա-իսրայելական առճակատման ավարտի, հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու կապակցությամբ և կրկին նշել տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։

Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փեզեշքիան  


Լրահոս