Նորակոչիկների ադապտացիան՝ ադրբեջանական բանակում ուշադրության կենտրոնում
 Նորակոչիկների ադապտացիան՝ ադրբեջանական բանակում ուշադրության կենտրոնում
17:28     01 08 2023    
Ադրբեջանական բանակի բոլոր զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ՝ նորակոչիկների պատրաստման համար։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պահանջներին՝ երիտասարդ զինվորների ադապտացման գործընթացի նկատմամբ զգայուն մոտեցման վերաբերյալ։ Պարապմունքներում զինվորները ծանոթանում են կանոնադրության և զինվորական օրենսդրության պահանջներին, զինվորական կարգապահության կանոններին, զենքի և տեխնիկայի ճիշտ շահագործմանը, կատարում են շարային, ֆիզիկական և կրակային պատրաստության վարժանքներ։

Միաժամանակ անցկացվում են հարցազրույցներ նորակոչիկների հետ, տրվում են առաջարկություններ՝ նրանց ծառայության պայմաններին հարմարվելու և հոգեբանական առողջությունը պահպանելու համար։



Zinvor.info

Հեշթեգներ. Նորակոչիկներ   ՊՆ  


Լրահոս