Իլհամ Ալիևը Շուշայի քաղաքային հիվանդանոցում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին
 Իլհամ Ալիևը Շուշայի քաղաքային հիվանդանոցում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին
15:29     21 07 2023    
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Շուշայի 90 մահճակալանոց քաղաքային հիվանդանոցի շենքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ Շուշայի քաղաքային հիվանդանոցի հիմքը դրվել է 2021 թվականի նոյեմբերի 7-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ։

Նախագահին տեղեկացրել են կատարվող աշխատանքների մասին։ Հաղորդվել է, որ շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունվարին և ընդգրկում են մոտ 3,7 հա տարածք։ Հիվանդանոցի շենքը բաղկացած է 6 մասնաշենքից։ Շենքի նկուղը անհրաժեշտության դեպքում կօգտագործվի որպես զինվորական հոսպիտալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս