Ադրբեջանի գլխավոր դատախազը Նախչըվանում հանդիպել է զինծառայողների հետ
 Ադրբեջանի գլխավոր դատախազը Նախչըվանում հանդիպել է զինծառայողների հետ
11:02     11 07 2023    
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է Առանձին համազորային բանակի Սադարակի շրջանում տեղակայված զորամաս և հանդիպել զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ զինվորականների հետ զրույցում գլխավոր դատախազը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն ղեկավարությամբ անկախ Ադրբեջանը զարգանում է բոլոր ոլորտներում, և որպես դրա վառ օրինակ՝ նշել է 44-օրյա Հայրենական պատերազմում ադրբեջանական քաջարի բանակի կողմից հայրենի հողերի ազատագրումը թշնամու օկուպացիայից:

Քյամրան Ալիևը հետաքրքրվել է ծառայության կազմակերպմամբ և անձնակազմի կենցաղային պայմաններով, ծանոթացել դիտակետում դիրքերի վիճակին, տեղագրական և մարտավարական ներկայիս պայմաններին։

Զինծառայողները երախտագիտություն են հայտնել զորամասի ժամանակակից նյութատեխնիկական ապահովման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գլխավոր-դատախազ  


Լրահոս