Զաքիր Հասանով. Ադրբեջանական բանակն ընդունակ է ցանկացած պահի կանխել ցանկացած սպառնալիք
  Զաքիր Հասանով.  Ադրբեջանական բանակն ընդունակ է ցանկացած պահի կանխել ցանկացած սպառնալիք
09:01     07 07 2023    
Ադրբեջանական բանակն ունակ է ցանկացած պահի կանխել ցանկացած սպառնալիք:

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Բաքթըբեկ Բեկբոլոթովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Զաքիր Հասանովը նշել է, որ Հայաստանը, որը ճիշտ հետևություններ չի արել ադրբեջանական բանակի հաջող գործողություններից, հակառակ եռակողմ հայտարարության դրույթներին, մինչ այժմ իր զինված ուժերի մնացորդները պահելով մեր տարածքներում՝ լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Ադրբեջանական բանակն ընդունակ է ցանկացած պահի կանխել ցանկացած սպառնալիք:


Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով