Հայերը ականանետներով գնդակոծել են Նախչըվանը
  Հայերը ականանետներով գնդակոծել են Նախչըվանը
09:08     14 06 2023    
Հունիսի 13-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վեդիի շրջանի Արազդեյեն բնակավայրում տեղակայված դիրքերից խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, գնդակոծել են Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղի ուղղությամբ գտնվող ադրբեջանական դիրքերը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների վերահսկողության տակ: Տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս