Ալիև. Թուրքիայում ընտրություններից հետո, թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների համար նոր հնարավորություններ են բացվում
  Ալիև.  Թուրքիայում ընտրություններից հետո, թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների համար նոր հնարավորություններ են բացվում
16:57     13 06 2023    
Ընտրություններում Ձեր հաղթանակը հաստատումն է այն բանի, որ թուրք ժողովուրդը բարձր է գնահատում ձեր քաղաքական գործունեությունը վերջին 20 տարիների ընթացքում։ Ձեր ղեկավարությամբ եղբայրական Թուրքիան անցել է երկար ու փառավոր ճանապարհ և դարձել համաշխարհային մասշտաբով ուժի գլխավոր կենտրոններից մեկը։ Ձեր արտաքին և ներքին քաղաքականությունը բարձր է գնահատվում թուրք ժողովրդի կողմից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ընդգծելով, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում շատ է ուրախացրել ադրբեջանական ժողովրդին, պետության ղեկավարը նշել է. «Վստահ եմ, որ այս ընտրություններից հետո նոր հնարավորություններ և նոր հորիզոններ կբացվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար։ Այսօր մենք Ձեզ հետ միասին ամփոփել ենք կատարված աշխատանքի արդյունքները, միևնույն ժամանակ անցկացրել ենք մտքերի լայն փոխանակում՝ առաջիկա տարիներին անելիքների վերաբերյալ։ Բանակցությունները՝ ինչպես դեմառդեմ հանդիպմանը, այնպես էլ պատվիրակությունների մասնակցությամբ, ևս մեկ անգամ արտահայտում են մեր ընդհանուր մտադրությունները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս