Պաշտպանության նախարարությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ նախ պատվիրակությունը ծաղկեպսակներ է դրել՝ Բաքվում և Սումգայիթում գտնվող զոհված ռազմագերիների հուշակոթողներին, որոնց շարքում թաղված են հունգարացի զինվորներ և հարգել նրանց հիշատակը։
Այնուհետ N զորամաս ժամանած պատվիրակությանը մանրամասն ճեպազրույց է ներկայացվել՝ զորամասի մարտական ուղու և անձնակազմի պատրաստման ընթացքի մասին։
Հյուրերը ծանոթացել են զինծառայողների համար ստեղծված պայմաններին, զինանոցում առկա սպառազինությանը և մարտական տեխնիկային, ինչպես նաև զորամասի ուսումնական կենտրոնում հետևել են ցուցադրական ելույթներին։
Վերջում կայացել է նվերների փոխադարձ հանձնման արարողություն, հիշատակի համար լուսանկարվել են: