Ալիև. Իսրայելական տեխնիկան թույլ է տալիս արդիականացնել մեր պաշտպանունակությունը
  Ալիև.  Իսրայելական տեխնիկան թույլ է տալիս արդիականացնել մեր պաշտպանունակությունը
18:34     30 05 2023    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո, մամուլի համար հայտարարության մեջ խոսել է՝ մեր երկրի առջև ծառացած սպառնալիքների մասին։

Ըստ Zinvor.info-յի, պետության ղեկավարը գոհունակությամբ նշել է՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև երկարամյա համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

«Ադրբեջանը երկար տարիներ հասանելի է եղել իսրայելական ժամանակակից սարքավորումներին այս ոլորտում, որն օգնում է մեզ արդիականացնել մեր պաշտպանունակությունը և թույլ է տալիս պաշտպանել մեր պետականությունը, մեր արժեքները, մեր ազգային շահերը և մեր տարածքային ամբողջականությունը», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս