Իլհամ Ալիև. Ադրբեջանը 1000 տուն է կառուցում Քահրամանմարաշում
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը 1000 տուն է կառուցում Քահրամանմարաշում
16:56     18 05 2023    
Մայիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Նժուպուո Յապ Մարիատային։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ Նժուպուո Յապ Մարիատուի այցն Ադրբեջան կնպաստի մեր երկրի համագործակցության ընդլայնմանը՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ և լավ հնարավորություններ կբացի՝ երկկողմ կապերի հեռանկարների շուրջ կարծիքների փոխանակման համար։

Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը 1000 տուն է կառուցում Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում։

Պետության ղեկավարն ասել է, որ Հայրենական պատերազմի տարիներին հայերը բալիստիկ հրթիռներ են արձակել խաղաղ բնակչության ուղղությամբ, սպանել են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև հարձակումներ են իրագործել Ադրբեջանի էներգետիկ օբյեկտների վրա։ Իլհամ Ալիևը հյուրին տեղեկացրել է նաև՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերականգնման աշխատանքների մասին։

Պետության ղեկավարը հիշեցրել է՝ Ադրբեջանի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ցուցաբերած աջակցությունը՝ COVID-19 համավարակի ժամանակ, ինչը հանդիսանում է միջազգային նախաձեռնություններին երկրի ակտիվ մասնակցության ևս մեկ օրինակը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Չմիավորման շարժման մեջ իր նախագահության ընթացքում Ադրբեջանը սերտ համագործակցություն է հաստատել աֆրիկյան երկրների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս