Իլհամ Ալիևն այցելել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզման
 Իլհամ Ալիևն այցելել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզման
17:32     10 05 2023    
Այսօր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց ընտանիքի անդամները Պատվո ծառուղում այցելել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի շիրիմին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։ Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

Հնչել է Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգը։

Մեծն առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները։

Այնուհետև պետության ղեկավար Մեհրիբան Ալիևան և նրանց ընտանիքի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հեյդար Ալիևի տիկնոջ՝ ականավոր ակնաբույժ, ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրիմին։

Ծաղիկներ են դրել նաև ականավոր պետական գործիչ Ազիզ Ալիևի և պրոֆեսոր Թամեռլան Ալիևի շիրիմներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս