Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Միրի Ռեգևը պետության ղեկավարին է փոխանցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ողջույնը։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և իր ողջույնը փոխանցել Իսրայելի նախագահին։
Հանդիպմանն ընդգծվել է COP29-ի կարևորությունը, նշվել է, որ այս միջոցառումը կարևոր է կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի քննարկման համար։ Միրի Ռեգևը շնորհավորել է Ադրբեջանին COP29-ի կազմակերպման բարձր մակարդակի կապակցությամբ։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների շուրջ։