Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում: Իլհամ Ալիևն ուղերձում ընդգծել է, որ իր գործունեության 24 տարիների ընթացքում ICAPP-ն, որը միավորում է Ասիայի և Օվկիանիայի ավելի քան 350 քաղաքական կուսակցությունների, իրեն դրսևորել է, որպես համագործակցության հեղինակավոր և խոստումնալից հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալ բնույթի արդի հարցեր, կարծիքների և փորձի փոխանակում է անցկացվում՝ կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչների և փորձառու փորձագետների մասնակցությամբ։ Պետության ղեկավարը նշել է, որ ICAPP-ն մեծ ավանդ է ներդնում ասիական երկրների և ժողովուրդների միջև՝ փոխըմբռնման և վստահության հաստատման գործում և հաջողություններ է մաղթել 12-րդ Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին։