Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի հեղինակությունը միջազգային ասպարեզում աճում է
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանի հեղինակությունը միջազգային ասպարեզում աճում է
20:14     06 05 2023    
«Այսօր մեր ազատագրված հողերի վրա հպարտորեն ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Ադրբեջանը սանտիմետրերով վերականգնում և վերակառուցում է ազատագրված տարածքները»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ «Հեյդար Ալիևը և անկախ պետականաշինությունը Ադրբեջանում. սոցիալ-տնտեսական անցման պատմությունն ու արդիականությունը» համաժողովում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքն է եղել՝ մեր հողերի օկուպացիայից ազատագրումը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումը։ «Հեյդար Ալիևը միշտ ասում էր, որ մեր հողերը կազատագրվեն, մարդիկ կվերադառնան իրենց հայրենի վայրեր՝ Շուշա, Լաչին։ Այդ առաքելությունը կատարեց մեծ առաջնորդի արժանի իրավահաջորդը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ ադրբեջանական բանակը հաղթեց 44-օրյա Հայրենական պատերազմում և ազատագրեց օկուպացված հողերը։ Իլհամ Ալիևի ղեկավարության շնորհիվ այսօր աճում է Ադրբեջանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս