Գուբադլի քաղաքում 600 աշակերտանոց դպրոց կկառուցվի
  Գուբադլի քաղաքում 600 աշակերտանոց դպրոց կկառուցվի
10:14     05 05 2023    
Մայիսի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Գուբադլի քաղաքում մասնակցել է 600 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի շենքի հիմնարկեքին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարին տեղեկացրել են կատարվելիք աշխատանքների մասին։

Նշվել է, որ դպրոցը կկառուցվի Գուբադլի քաղաքին և Դոնդարլը գյուղին հարող բաց տարածքում։ Ուսումնական հաստատությունը և նրա բաց տարածքները շրջապատված կլինեն բնակելի թաղամասերով։ Երեկոյան ժամերին և հանգստյան օրերին տեղի բնակիչները կկարողանան օգտվել նաև դպրոցի բակում գտնվող սպորտային հարմարություններից և խաղահրապարակներից:
Zinvor.info

Հեշթեգներ. Գուբադլի  


Լրահոս