Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ինքներս վերջ տվեցինք օկուպացիային՝ զենքի ուժով և մեր որդիների քաջությամբ ու հերոսությամբ, և իրականում կատարեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 27 տարի առաջ ընդունած բանաձևերը, որոնք պահանջում էին՝ հայկական օկուպացիոն ուժերի դուրս բերումը օկուպացված տարածքներից: 1992 թվականից ի վեր՝ 28 տարվա ընթացքում երբ հիմնադրվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի ստատուս քվոն մնա անփոփոխ: Ստատուս քվոյի պահպանմանն ուղղված բոլոր փորձերը նույնպես դիմակավորված էին բանակցային ուղու վրա Հայաստանի ղեկավարության իմիտացիոն գործողություններով: Ըստ էության, նրանք խաբեցին ոչ միայն մեզ, այլև միջազգային միջնորդներին», - ընդգծել է պետության ղեկավարը:
Ադրբեջանի նախագահը հավելել է. «Եվ ինչպես պարզվում է, հաշվի առնելով բացահայտված նոր տեղեկատվությունը, հատկապես հաշվի առնելով օկուպացված տարածքներում իրականացված ինժեներական և ամրապնդման աշխատանքները, Հայաստանը չէր պատրաստվում զիջել օկուպացված տարածքների նույնիսկ մեկ սանտիմետրը: Այսպիսով, այս բոլոր 28 տարիներին Հայաստանի ղեկավարությունն ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլորության մեջ է գցել միջազգային հանրությանը»: