Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին նա հայտարարել է խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Այս առումով օգտակար են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները։ Մենք տեսնում ենք այն կետերի շուրջ համաձայնության գալու հնարավորությունը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է նա։
Նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Կազանում հանդիպում են ունեցել BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում և արտգործնախարարներին հանձնարարել են՝ վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի նախագիծը՝ դրա ստորագրման համար։
Zinvor.info