Ինչպես համայնքում հայտնել են
Zinvor.info-ին, հանդիպմանը պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզին պատմել է՝ արևմտյան ադրբեջանցիների հայրենի հողերից տեղահանումների, նրանց հարուստ նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, այդ թվում՝ ավելի քան 300 մզկիթների, ամրոցների ու քարավանատների և շուրջ 500 գերեզմանատների ոչնչացման մասին:
Պատգամավոր Քյամալ Ջաֆարովը հայտարարել է, որ մզկիթների ու գերեզմանատների ավերումը հակասում է կրոնական արժեքներին, և Հայաստանի կողմից նման գործողությունները պետք է դադարեցվեն։
Արևմտյան Ադրբեջանի համայնքի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ուլվիա Զուլֆիգարը ընդծել է արևմտյան ադրբեջանցիների՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը և հայտարարել, վերադարձի իրավունքի ապահովման հարցում համագործակցելու անհրաժեշտությունը, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների բաղադրիչը։
Zinvor.info