Գաջիև - The Washington Post. Ստոր քարոզչությունը միայն զզվանք է առաջացնում
  Գաջիև - The Washington Post.  Ստոր քարոզչությունը միայն զզվանք է առաջացնում
15:43     30 10 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում կիսվել է` Ջեֆ Բեզոսի The Washington Post օրաթերթում հրապարակված հոդվածով:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի X-ում էջին:

«Ես ցանկանում եմ Ջեֆ Բեզոսի այս հոդվածը հասցնել The Washington Post-ի և Կոնգրեսի որոշ պաշտոնյաների ուշադրությանը, ովքեր մշտապես ստոր քարոզչական արշավ են վարում Ադրբեջանի դեմ, հատկապես COP29-ին ընդառաջ: Իր համարձակ և արդարացի քննադատության մեջ Բեզոսը ցույց է տալիս, թե որքան ցածր է վստահությունը WP-ի և այլ լրատվամիջոցների օրինակով: Նա նաև նշում է, որ զոհի մտածելակերպ ստեղծելն օգուտ չի բերում.

«Հասարակության՝ վստահության և հեղինակության մասին ամենամյա հարցումներում լրագրողներն ու լրատվամիջոցները պարբերաբար զբաղեցնում էին ամենավերջին տեղը, հաճախ Կոնգրեսից մի քիչ վեր: Սակայն այս տարվա Gallup-ի հարցում մեզ հաջողվեց իջնել Կոնգրեսից ցածր: Հիմա մեր մասնագիտությանը ամենաքիչն են վստահում»։

«Վստահության աբավարարությունը բնորոշ է ոչ միայն The Post-ի համար»:

«The Washington Post-ը և The New York Times-ը մրցանակներ են շահում, բայց գնալով մենք ավելի ու ավելի ենք խոսում միայն որոշակի էլիտայի հետ: Ավելի ու ավելի շատ ենք խոսում ինքներս մեզ հետ»:

Սակայն, Բեզոսի հոդվածը վերաբերում է ազգային մակարդակի խնդիրներին, մինչդեռ գլոբալ մասշտաբով վստահության մակարդակը չափազանց ցածր է։ Աշխարհը լավ է տարբերում սևն ու սպիտակը: Ստոր քարոզչությունը միայն զզվանք ու անվստահություն է առաջացնում հ գլոբալ մասշտաբով։

«Ընկերներ» The Wahington Post-ում, ձեր աշխատաոճն ու մեթոդաբանությունն ինձ հիշեցնում է ԽՍՀՄ-ի վերջին օրերի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն»,- գրել է Հ.Հաջիևը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս