ANAMA. Հայաստանի ականապատ դաշտերի քարտեզների 25 տոկոսն է ճշգրիտ եղել
  ANAMA.  Հայաստանի ականապատ դաշտերի քարտեզների 25 տոկոսն է ճշգրիտ եղել
14:47     30 10 2024    
Հայկական կողմի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզների հիման վրա տվյալներ են ստացվել՝ 390 հազար 709 հակատանկային ականների և պատերազմի այլ մնացորդների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ «Ղարաբաղի վերածնունդ» հիմնադրամի և ANAMA-ի դոնորների և գործընկերների գործարար հանդիպման ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Նա նշել է, որ ներկայացված քարտեզներում նշված տվյալները մոտ 25 տոկոսով են ճշգրիտ եղել։

«Ականապատ դաշտերի քարտեզներն ընդգրկում են սահմանափակ տարածք, որը կազմում է հակամարտությունից տուժած տարածքների մոտ 5 տոկոսը և ազատագրված տարածքի 1,25 տոկոսը»,- ասել է Վ. Սուլեյմանովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Հայաստան  


Լրահոս