Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մեկնել են Աղդամի շրջան
  Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մեկնել են Աղդամի շրջան
16:40     02 05 2023    
Մայիսի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Աղդամի շրջան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Աղդամ քաղաքում Իլհամ Ալիևը դրել է՝ «Ազերիշըգ» ԲԲԸ-ի ուսումնամարզական համալիրի և թվային կառավարման կենտրոնի հիմքը։

Այնուհետև Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան դրել են՝ Աղդամի մուղամի կենտրոնի, 2-րդ և 3-րդ բնակելի թաղամասերի և Աղդամ քաղաքի վարչական շենքի հիմքը։

Պետության ղեկավարը ծանոթացել է նաև Բարդա-Աղդամ երկաթուղային գծի շինարարությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Աղդամ  


Լրահոս