Էրդողան. Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի երկրաշարժի գոտում կարևոր նախագծեր իրականացնել
  Էրդողան.  Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի երկրաշարժի գոտում կարևոր նախագծեր իրականացնել
13:00     01 05 2023    
Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի երկրաշարժի գոտում կարևոր նախագծեր իրականացնել:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին TRT Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Քահրամանմարաշում դրել են հազարավոր շենքերի, դպրոցների և մզկիթների հիմքը, որոնք կառուցվելու են Ադրբեջանի կողմից։

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք օգնություն են ցուցաբերել Թուրքիային փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս