ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունն ընդունել է ճանաչողական ծրագրի մասնակիցներին
 ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունն ընդունել է ճանաչողական ծրագրի մասնակիցներին
15:37     12 05 2025    
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի ճանաչողական ծրագրի մասնակիցների խմբին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ներկայացուցչության սոցիալական ցանցերում զետեղված հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ ծրագրի նպատակն է մասնակիցներին տրամադրել մանրամասն տեղեկատվություն ՆԱՏՕ-ի օգնության ծրագրերի և Դաշինքի գործունեության մասին։

Ծրագրի շրջանակներում Բոսնիա և Հերցեգովինայից, Կոլումբիայից, Հորդանանից, Պակիստանից, Կատարից, Սերբիայից և Ուզբեկստանից մասնակիցները այցելել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչություն։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը զեկույց է ներկայացրել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության գործնական կողմերի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս