Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ալեսկերովն ասել է, որ հայկական բանակի կողմից Քելբաջարի օկուպացիայի մասին իմացել է ռադիոյով հեռարձակվող լուրերից։
Նրա խոսքով՝ բնակչությունը, լսելով Բաշլիբելի վրա Հայաստանի զինված ուժերի հարձակման մասին, ուղղվել է դեպի թունել՝ փորձելով լքել գյուղը։ Սակայն մարդիկ տեսել են, որ հայերը շրջապատել են Քելբաջարը։
«Ապրիլի 5-ին Բաշլիբելում լսվեցին կրակոցի ձայներ։ Գյուղի վրա հարձակված հայերը թալանում էին տները։ Մենք թաքնվեցինք, բայց նրանք գտան մեր ապաստարանը և սկսեցին կրակել մեզ վրա։ Մեր ապաստարանի մեջ գազային ռումբեր նետելուց հետո ներսում մնալը դարձավ անհնար։ Ես դուրս եկա և ասացի, որ ներսում բոլորը մահացել են, բայց նրանք չհավատացին ինձ։ Նրանք պահանջեցին, որ դուրս բերեմ ապաստարանում թաքնված մարդկանց», - պատմել է տուժողը:
Գաբիլ Ալեսկերովը հավելել է, որ զինված հայերի հարձակման հետևանքով իր մայրը հրազենային վիրավորում է ստացել ձեռքից. «Երբ ես գնացի մորս հետևից, նրանք կրակեցին նրա վրա։ Մեր մեջ շատ տարեց մարդիկ և կանայք կային։ Հայերը, խաղաղ բնակիչների տեսնելուն պես սպանում էին առանց որևէ հարցի։ Այնտեղ կային նաև լիբանանցի հայեր։ Ես ողջ մնացի, որովհետև կարողացա փախչել։ Մի ծերունու այրեցին մշակույթի տանը, միայն գլուխը մնաց։ Մի կնոջ նետեցին ջուրը։ Նրանք դաժանորեն սպանում էին նաև կենդանիներին»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին։