Էլչին Գուլիև. սահմանային անվտանգությունը միշտ գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում
  Էլչին Գուլիև.  սահմանային անվտանգությունը միշտ գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում
17:16     12 05 2025    
Ծառայողական և մարտական առաջադրանքների կատարման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Պետական սահմանապահ ծառայության ղեկավարության կողմից։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից, պարգևատրման արարողությանը ելույթ ունեցած ՊՍԾ պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նշել է Ադրբեջանում բանակաշինության ոլորտում ձեռք բերված նվաճումները և ընդգծել, որ սահմանային անվտանգությունը միշտ գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Պարգևատրված սահմանապահները երախտագիտություն են հայտնել ցուցաբերված ուշադրության և վստահության համար և վստահեցրել, որ կշարունակեն արժանապատվորեն կատարել պետական սահմանի պաշտպանության առաջադրանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Գուլիև  


Լրահոս