Ալիևը՝ РКК-ի ինքնալուծարման մասին. Էրդողանի քաղաքական կամքը վճռորոշ դեր խաղաց այս գործում
  Ալիևը՝ РКК-ի ինքնալուծարման մասին.  Էրդողանի քաղաքական կամքը վճռորոշ դեր խաղաց այս գործում
12:42     13 05 2025    
Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը շնորհավորել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) ինքնալուծարման կապակցությամբ և ընդգծել, որ արդեն շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին այս իրադարձության կապակցությամբ։ Պետության ղեկավարը Քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումը պատմական իրադարձություն անվանելով, հայտարարել է, որ այս հարցում վճռորոշ դեր է խաղացել Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքական կամքը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Թուրքիայի հզորությունը, եղբայրական երկրի Զինված ուժերի պրոֆեսիոնալ պայքարը ահաբեկիչների դեմ և թուրք ժողովրդի միասնությունը նույնպես գործոններ են, որոնք հանգեցրել են ահաբեկչական խմբավորման ինքնալուծարմանը։ Նախագահը նշել է, որ այս իրադարձությունը նշանակալից է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Յաշար Գյուլերը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և Իլհամ Ալիևին փոխանցել Ռեջեփ Թայիբ Էրդողանի ողջույնը։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել և խնդրել իր ողջույնը փոխանցել թուրքական պետության ղեկավարին։

Հյուրը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ, Ադրբեջանի նախագահի անսասան կամքի շնորհիվ, տարածաշրջանում հայ ահաբեկիչները պատմական դաս ստացան, և նշել է, որ Թուրքիան նույնպես իր հաղթանակով ավարտեց ահաբեկչության դեմ 41-ամյա պայքարը։ Յաշար Գյուլերը վստահություն է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում խաղաղություն կտիրի և ընդգծել այս իրադարձության կարևորությունը ամբողջ տարածաշրջանի համար։ Նախարարը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել կապերը Ադրբեջանի Զինված ուժերի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   РКК  


Լրահոս