Թուրքիայի ԱԱԽ գլխավոր քարտուղարը այցելել է Ադրբեջան
 Թուրքիայի ԱԱԽ գլխավոր քարտուղարը այցելել է Ադրբեջան
09:11     13 05 2025    
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նահանգապետ Օքայ Մեմիշը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է մեր դեսպան Բիրոլ Ակգյունին», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Նշենք, որ Մեմիշը նախկինում ղեկավարել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Նա ԱԱԽ գլխավոր քարտուղար է նշանակվել 2025 թվականի փետրվարին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ԱԱԽ  


Լրահոս