Փոփոխություններ Տեղեկատվական անվտանգության համակարգող հանձնաժողովի կանոնակարգում
 Փոփոխություններ Տեղեկատվական անվտանգության համակարգող հանձնաժողովի կանոնակարգում
18:17     12 05 2025    
Տեղեկատվական անվտանգության համակարգող հանձնաժողովի մասին կանոնակարգում փոփոխություններ են կատարվել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, համապատասխան կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ կարգադրության՝ Կանոնակարգից բացառվել է այն կետը, որ հանձնաժողովի մշտական քարտուղարության գործառույթները կատարում է Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը։

Իլհամ Ալիևը նաև հաստատել է Ադրբեջանի նախագահի 2018 թվականի մարտի 29-ի «Տեղեկատվական անվտանգության համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» կարգադրության փոփոխությունները։ Փաստաթղթի համաձայն՝ հանձնաժողովի նախագահությունը Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության պետից փոխանցվել է թվային զարգացման և տրանսպորտի նախարարին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս