Էլչին Գուլիև. Ադրբեջանի ՊՍԾ-ի՝ «Հարոպ», «Գուզղուն» և «Հերմես» ԱԹՍ-ների միջոցով ոչնչացվել է Հայաստանի ԶՈՒ-ի 290 թիրախ
  Էլչին Գուլիև.  Ադրբեջանի ՊՍԾ-ի՝ «Հարոպ», «Գուզղուն» և «Հերմես» ԱԹՍ-ների միջոցով ոչնչացվել է Հայաստանի ԶՈՒ-ի 290 թիրախ
18:57     15 12 2020    
Պետական Սահմանապահ ծառայության (ՊԱԾ) ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի սահմանապահի համար մեծ պատիվ է մասնակցել Հայրենական պատերազմին՝ հաղթական նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, որը հանդիսանում է՝ Ադրբեջանի պատմության մեջ մեծագույն հրամանատարը և այս պատմական հաղթանակի հիմնադիրը դարձած անձը. Հայրենական պատերազմի ընթացքում Պետական սահմանապահ ծառայությունը մոբիլիզացրեց բոլոր ուժերն ու միջոցները՝ ձեր կողմից առաջադրված մարտական առաքելությունները կատարելու համար, ակտիվ մասնակցություն ունենալով՝ ադրբեջանա-իրանական պետական սահմանի 132-կիլոմետրանոց հատվածի, մի շարք շրջանների և Շուշա քաղաքի ազատագրմանը»:

Նշվել է, որ Պետական սահմանապահ ծառայության «Հարոպ», «Գուզղուն» և «Հերմես» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պրոֆեսիոանլ օգտագործման շնորհիվ՝ վնասազերծվել են հակառակորդի մեծ թվով ռազմական տեխնիկա, հրամանատարական կետեր և կենդանի ուժ, ոչնչացվել է հակառակորդի 290 թիրախ:

Ընդգծվել է, որ մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության և սխրանքի համար՝ Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից 41 մարդ պարգևատրվել է «Հայրենական պատերազմի հերոսի» կոչման, պարգևատրվել են «Զեֆեր» և «Ղարաբաղ» շքանշաններով. Իմ անունից և Պետական սահմանապահ ծառայության բոլոր զինծառայողների անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ՝ ադրբեջանցի սահմանապահների հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. ԷլչինԳուլիև   ՊՍԾ  


Լրահոս