Ադրբեջանի ՌՕՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն «Անատոլիական արծիվ - 2023» զորավարժություններին
  Ադրբեջանի ՌՕՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն «Անատոլիական արծիվ - 2023» զորավարժություններին
18:32     26 04 2023    
Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական անձնակազմն ու ինքնաթիռները մեկնել են Թուրքիայի Քոնյա քաղաք՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ-2023» միջազգային վարժանքներին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, մայիսի 2-ին մեկնարկող զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի անձնակազմի մի խումբ անդամներ և Սու-25 գրոհային ինքնաթիռներ։

Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 23-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս