Ալիև. Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում բոլոր նախագծերն ընթանում են ըստ պլանի
  Ալիև.  Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում բոլոր նախագծերն ընթանում են ըստ պլանի
18:16     18 04 2023    
Ապրիլի 18-ին Սալյանի շրջանում ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ընթացող աշխատանքներին։

Ըստ Zinvor.info-յի՝ պետության ղեկավարը նշել է, որ նա պարբերաբար հանրությանը տեղեկացնում է՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող աշխատանքների մասին։

«Ենթակառուցվածքային, երկաթուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, էներգամատակարարման, ջրամատակարարման, մելիորացիայի աշխատանքների հետ կապված բոլոր նախագծերն ընթանում են պլանի համաձայն։ Երկու օդանավակայան արդեն գործում է, երրորդի շինարարությունը շարունակվում է»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս