Ալիև. Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
  Ալիև.  Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
09:29     11 04 2023    
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել նախագահ Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ղազախստանի դիրքորոշման համար։

Ըստ Zinvor.info-յի՝ Պետության ղեկավարը Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններին հաջորդած մամուլի համար հայտարարության մեջ նշել է, որ իր ղազախ գործընկերոջը տեղեկացրել է կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին։

«Մենք հավատարիմ ենք կարգավորմանը, և Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտին՝ հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք։ Սակայն դրան այլընտրանք չկա»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս