Zinvor.info-ն ՊՆ-ին հղումով հայտնում է, որ պաշտպանության նախարարը ծանոթացել է՝ «Կոմանդոսի սկզբնական դասընթացի» անցկացման ընթացքին, որին մասնակցում են Հեյդար Ալիևի անվան Ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսի կուրսանտները։
Պաշտպանության նախարարը նշել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ՝ ադրբեջանական բանակում շարունակվում են բարեփոխումները ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում։ Նշվել է, որ պրոֆեսիոնալ սպաների պատրաստման գործընթացում կիրառվում է թուրքական մոդելը, և այդ գործընթացի անբաժանելի մասն է հանդիսանում կոմանդոսի պատրաստումը։
Զիծառայողների գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու, ստորաբաժանումների մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով, վարժանքներում մշակվում են մարտավարման արդի մեթոդներ, զինծառայողնները տիրապետում են ժամանակակից զենքի և ռազմական տեխնիկայի արդյունավետ օգտագործման կանոններին, որոնք ներդրվել են ադրբեջանական բանակի զինանոցում:
Զ.Հասանովն ընդգծել է, որ ապրիլյան մարտերում, Գյուննութի գործողության ժամանակ, Հայրենական պատերազմում և դրան հաջորդած գործողություններում ադրբեջանական բանակն իր հզորությունը ցուցադրեց ողջ աշխարհին։ Նշվել է, որ մեր բանակի հետագա հզորացման և զարգացման ուղղությամբ աշխատանքները ներկայումս ևս շարունակվում են։ Նախարարն ընդգծել է, որ Ռազմական ինստիտուտում սովորող ապագա սպաները պետք է պատշաճ կերպով կատարեն իրենց առջև դրված պարտականությունները՝ ի թիվս այլ զինծառայողների։