Գործնական պարապմունքներ՝ ադրբեջանական բանակի մեքենայացված ստորաբաժանումներում
 Գործնական պարապմունքներ՝ ադրբեջանական բանակի մեքենայացված ստորաբաժանումներում
12:36     06 04 2023    
Ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի համար կազմակերպվել են մեքենա վարելու և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, անձնակազմերը հաջողությամբ կատարել են դժվարանցանելի տեղանքում մարտական մեքենաներ վարելու, սովորական զինատեսակներից պայմանական հակառակորդի շարժվող ու անշարժ թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ:

Դասընթացների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զինծառայողների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս