Ադրբեջանի Հայրենական պատերազմի մասնակիցները պարգևատրվելու են մի շարք շքանշաններով և մեդալներով
 Ադրբեջանի Հայրենական պատերազմի մասնակիցները պարգևատրվելու են մի շարք շքանշաններով և մեդալներով
15:20     10 12 2020    
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանգրերով՝ Ադրբեջանի մի շարք զինծառայողների շնորհվել են՝ «Ադրբեջանի ազգային հերոս» և «Հայրենական պատերազմի հերոս» կոչումներ, զինծառայողների մեկ այլ խումբն արժանացել է՝ «Զեֆեր» և «Ղարաբաղ» շքանշանների:

Zinvor.info-ն հայտնում է, որ պարգևատրումները կշարունակվեն, և Հայրենական պատերազմի մասնակիցներին կշնորհվեն՝ «Քաջ մարտիկ», «Արիության համար», «Սուգովուշանի ազատագրման համար», «Ջաբրայիլի ազատագրման համար», «Խոջավենդի ազատագրման համար», «Ֆիզուլիի ազատագրման համար», «Զանգիլանի ազատագրման համար», «Գուբադլիի ազատագրման համար», «Շուշա քաղաքի ազատագրման համար», «Քելբաջարի ազատագրման համար», «Աղդամի ազատագրման համար», «Լաչինի ազատագրման համար», «Հայրենական պատերազմի մասնակից» և «Հայրենական պատերազմում թիկունքում ծառայութան համար» մեդալներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-Պատերազմ  


Լրահոս