Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ X սոցիալական ցանցի էջում։
Նիստը նվիրված էր «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ. համերաշխություն պաղեստինյան ժողովրդի հետ» թեմային:
Իր ելույթի ընթացքում Բայրամովն ընդգծել է Չմիավորման շարժման դերը միջազգային մակարդակով արդարության և օրենքի գերակայության ապահովման գործում։
Նա նշել է, որ Ադրբեջանը հաջողությամբ նախագահել է Շարժումը 2019-2023 թվականներին, ինչպես նաև շարունակում է ակտիվորեն մասնակցել կազմակերպության գործունեությանը՝ որպես նախագահների եռյակի անդամ։
Zinvor.info