Բաքուն և Մոսկվան քննարկել են տարածաշրջանային հարցեր
 Բաքուն և Մոսկվան քննարկել են տարածաշրջանային հարցեր
10:25     09 10 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ դաշնակցային փոխգործակցության հարցեր, ինչպես նաև արդիական տարածաշրջանային հարցեր:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությանը, աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության շրջանակներում:

Տեղեկատվության համաձայն՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել «3 + 3» ձևաչափով, Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձևաչափով համագործակցության, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ Ադրբեջանի փոխգործակցության հարցերին։

Նախագահի օգնականը ՌԴ փոխարտգործնախարարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի ընթացքի մասին՝ շեշտը դնելով Հայաստանի օրենսդրության փոփոխության անհրաժեշտության վրա՝ տարածքային հավակնությունների հետ կապված դրույթները վերացնելու նպատակով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Մոսկվա  


Լրահոս