Շուշան ազատագրած Սամիրի պատմությունը. VIDEO
 Շուշան ազատագրած Սամիրի պատմությունը.  VIDEO
15:22     09 12 2020    
Մարտերի 44 օրերը և Հայրենական պատերազմում հաղթանակը Ադրբեջանին նվիրեցին շատ հերոսներ, որոնցից յուրաքանչյուրը արժանի ավանդ է ներդրել բազմամյա հայկական օկուպացիայից մեր հողերի ազատագրման գործում։

Նրանցից մեկն է՝ ՆԳՆ-ի հատուկ նշանակության զորքերի գերաժամկետային զինծառայող Սամիր Բախշալիևը, ով «Baku TV»-ի ռեպորտաժում պատմել է՝ պատերազմում իր վերապրումների մասին, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Սամիրը մի քիչ բացել է Շուշայի համար մարտերի մասին գաղտնիքը, պատմելով այն մասին, թե ինչպես է իր մարտական ընկերների հետ դժվարանցելի արահետներով բարձրացել դեպի քաղաք, որպեսզի թշնամուն ջախջախիչ հարված հասցնել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասել։

«Հայերի մտքով անգամ չէր անցել, որ որևէ մեկը ընդհանրապես կարող է անցնել այդ տեղերով։ Մենք լսում էինք նրանց ձայները՝ նրանք ծիծաղում էին, չիմանալով, որ նրանց համար ապրելու քիչ ժամանակ է մնացել։

Մարտերի ժամանակ մենք կռվում էինք խիզախությամբ, քանզի գիտեինք, որ ազատագրում ենք մեր հողը։ Շաշան՝ ուղղաձիգ լեռներ, ժայռեր են։ Գնում էինք ինքնաձիգներով, հասանք մինչև Դաշալթը։ Այնտեղ կանգ առանք, հայկական անօդաչու թռչող սարքերը հետևում էին մեզ։ Մենք Շուշա մտանք գիշերը, արահետներով, որոնց վրա, հնարավոր է ընդհանրապես երբեք մարդկանց ոտք չէր դիպել։ Այնքան էինք բարձրացել սարերով, որ հետո, երբ դուրս եկանք ճանապարհի վրա, որոշ ժամանակ չէի կարողանում քայլել ասֆալտի վրա, ոտքերս սովորել էին քարերին։ Մեր առջև դուրս եկավ հայկական զրահամեքենան, կրակեց մեր վրա։ Ներքևից մեր վրա կրակ բացեց հայկական գնդացրորդը։ Մենք սկզբից կրակ չէինք բացում, որպեսզի չմատնենք մեր գտնվելու ճիշտ տեղը։ Այնուհետև սկսվեցին թեժ մարտերը, կրակում էին հրաձգային զենքից։ Հետո եկան հայկական տանկերը և սկսեցին կրակել մեր վրա, այնուհետև հայերը կիրառեցին ականանետեր։ Բայց մենք միևնույն է անվարար առաջ էինք գնում։

Ցավոք, տանկի հրանոթներից գնդակոծումների հետևանքով իմ կողքին զոհվեց իմ ընկերը՝ Փարվազ Հասանովը, իմ մյուս համածառայակից Նիջաթ Ալիզադեի երեք մատները պոկվեցին։ Ես նրա ձեռքը վիրակապեցի։ Վիրավորվել էր իմ ձախ ոտքը։ Ես իմ մարտական ընկերներին ասացի. «Թողեք ինձ», բայց ինձ պատասխանեցին. «Դու գժվե՞լ ես»։

Մենք մեր նահատակներին ու վիրավորներին հավաքեցինք, իսկ հայերը լքեցին և տեխնիկան, և իրենց զոհվածներին ու վիրավորներին։ Ճանապարհի երկայնքով ընկած էին հայ զինվորների ուռած դիակները։ Իմ մարտական ընկերները կռվում էին անվախ։ Նախագահ Իլհամ Ալիևի շնորհիվ, ադրբեջանական բանակի շնորհիվ մենք ազատագրեցինք մեր հողերը»,- ասել է Ս. Բախշալիևը։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-Պատերազմ  


Լրահոս