«Ազերկոսմոս»-ը՝ մոտ 12 միլիոն դոլարի արբանյակային ծառայություններ է արտահանել
«Ազերկոսմոս»-ը՝ մոտ 12 միլիոն դոլարի արբանյակային ծառայություններ է արտահանել
17:56     30 09 2025    
Ադրբեջանի տիեզերական գործակալությունը՝ «Ազերկոսմոս»-ը, 2025 թվականի հունվար-օգոստոսին արտահանել է 11.6 միլիոն դոլարի արժողությամբ արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է՝ Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնը (CAERC) իր սեպտեմբերյան «Արտահանման ակնարկում»։

Այս տարվա առաջին ութ ամիսներին «Ազերկոսմոսի» ծառայություններից օգտվել են 41 երկրների ընկերություններ։

2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ «Ազերկոսմոս»-ից արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ ներմուծող խոշորագույն երկրների հնգյակում են՝ Մեծ Բրիտանիան (3.1 միլիոն ԱՄՆ դոլար), Լյուքսեմբուրգը (2.3 միլիոն ԱՄՆ դոլար), Նիգերիան (569,500 ԱՄՆ դոլար), Թուրքիան (537,900 ԱՄՆ դոլար) և Շվեդիան (530,400 ԱՄՆ դոլար)։ Այս տարվա օգոստոսին «Ազերկոսմոս»-ը աշխարհի 35 երկիր արտահանել է 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ ծառայություններ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազերկոսմոս   Ադրբեջան  


Լրահոս