Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Եթե ժամանակին նրանք ասում էին, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ», հիմա ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» և ոչ միայն ասում, այլև չեն մոռանում նշել մեր տարածքի չափը։ Ճիշտ է, նրանք դա ինքնակամ չեն արել, այլ ստիպված են եղել անել «երկաթե բռունցքի» շնորհիվ։ Բայց փաստն առկա է: Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուց հետո ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ հանցավոր ռեժիմը, որը 30 տարի շարունակ վայրագություններ է արել Ղարաբաղում ։ Ի՞նչ պետական խորհրդանիշներ կարող է նա ունենալ: Ին՞չ ընտրությունների մասին կարող է խոսք գնալ»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info