Ադրբեջանի ՌՕՈՒ-ն շարունակում է ուսումնավարժական թռիչքները
 Ադրբեջանի ՌՕՈՒ-ն շարունակում է ուսումնավարժական թռիչքները
12:05     04 04 2023    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ավիացիան շարունակում է ուսումնավարժական թռիչքները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, անձնակազմերը գիշերային թռիչքներ են իրականացրել բազավորման օդակայաններից, կատարել տեղանքի գնահատման, երթևեկության երթուղիների ուսումնասիրման տարբեր առաջադրանքներ և այլ դրվագներ:

Թռիչքային անձնակազմի մարտունակության հետագա բարձրացման նպատակով կազմակերպված զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս