Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով, Հայաստանը պատերազմում 4 հազար զինծառայող է կորցրել:
«Երբ պատերազմի ընթացքում գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում: Երբ որ ես որպես կին որոշեցի ինքս ջոկատ կազմել, որ տղամարդիկ տեսնեին, որ էնքան դրա կարիքը կա, որ կինն է ջոկատ կազմում և անցնեին իրենց պարտականությունների կատարմանը և ջոկատներ կազմեին, էլի արձագանքները լավ չէին և հերիք չէ, որ մեր տղամարդիկ չմիացան», - ասել է Աննա Հակոբյանը:
Նա ասել է, որ միջոցառմանը ներկաներից մի քանիսը բացականչել են՝ «մահ դավաճաններին»:
«Սակայն 11 հազարը մեր շրջապատում եղած տղամարդիկ են՝ հայրերը, եղբայրները: Ես հույս ունեմ, երբ որ մենք ասում ենք դավաճան, դա վերամբարձ չէ, քանի դատական գործ ունենք, որ մեղադրյալները սպաներ են և այլն»,-ասել է Աննա Հակոբյանը: