Նախագահ. Մենք դեպի Արևելյան Զանգեզուր ճանապարհ ենք բացում նաև Գոյգյոլի շրջանից
  Նախագահ.  Մենք դեպի Արևելյան Զանգեզուր ճանապարհ ենք բացում նաև Գոյգյոլի շրջանից
16:07     28 03 2023    
Քելբաջար-Լաչին ճանապարհը վերակառուցվում է, և տարածաշրջանում բազմաթիվ թունելներ են կառուցվելու։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Մասիմ Մամեդովին, ով պետության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում։

«Մեր թունելների մեծ մասը գտնվում է Քելբաջարի և Լաչինի շրջաններում՝ հենց այս տարածաշրջանում: Մուրով լեռան տակով անցնող թունելի երկարությունը կազմելու է մոտ 12 կիլոմետր։ Այսպիսով, մենք դեպի Արևելյան Զանգեզուր ճանապարհ ենք բացում նաև Գոյգյոլի շրջանից։ Միաժամանակ արագ տեմպերով կառուցվում է նաև Գուբադլի-Լաչին ճանապարհը», - նշել է երկրի ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս