Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում, փոխանցում է
Zinvor.info-ն։
Ընդգծելով, որ Անվտանգության խորհրդի որոշ բանաձևեր կյանքի են կոչվել մի քանի օրվա ընթացքում, պետության ղեկավարն ասել է. «Սակայն, Ադրբեջանի դեպքում, շուրջ 30 տարի Հայաստանը անտեսում էր Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք պահանջում էին՝ իր զինված ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրս բերումը Ադրբեջանի տարածքներից»։
«2020 թվականին Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը և ինքն էլ հասավ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը», - հայտարարել է Իլհամ Ալիևը։