Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ում, նշելով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության բարձր մակարդակը, Զ.Հասանովն ընդգծել է, որ այն կարևոր դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Զ.Հասանովն ասել է, որ Կարսում անցկացված «Ձմեռային զորավարժություններ-2023»-ում զինվորականները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ, և նշել, որ համատեղ զորավարժությունները կարևոր դեր են խաղացել փորձի փոխանակման և բանակների մարտունակության հետագա կատարելագործման գործում։ Պաշտպանության նախարարը՝ Հարավային Կովկասի պետությունների ղեկավարների մասնակցությամբ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած լիագումար նիստում հայտարարել է հանդիպման կարևորության մասին և պատմել տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ անցկացվող աշխատանքների մասին։
Գ.Մատիաշվիլին ընդգծել է մեր երկրների միջև ռազմական կապերի բարձր մակարդակը։ Նա նշել է, որ ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը։
Կողմերը քննարկել են՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։